research
  • 05 Օգո
  • 2026

ՌՀՀ ուսանողները մասնակցել են Լրագրության V ամառային դպրոցին Մասկվայում

    Ֆորումը մեկ հարկի տակ էր համախմբել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ուսանողական մեդիակենտրոնի ավելի քան 100 մասնակիցների՝ Ռուսաստանի ավելի քան 30 տարածաշրջաններից, ինչպես նաև Սլավոնական համալսարանների ներկայացուցիչների։

    ՌՀՀ լրագրող-ուսանողներ Աննա Կոստանյանն ու Անաստասիա Մարկարյանը մասնակցել են Լրագրության V ամառային դպրոցին, որն անցկացվել է Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի հարթակում հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը։

    Ֆորումը մեկ հարկի տակ էր համախմբել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ուսանողական մեդիակենտրոնի ավելի քան 100 մասնակիցների՝ Ռուսաստանի ավելի քան 30 տարածաշրջաններից, ինչպես նաև Սլավոնական համալսարանների ներկայացուցիչների։

    Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Օլգա Պետրովան ընդգծել է, որ ստացված գիտելիքները հիմք կդառնան մասնակիցների հետագա աշխատանքի համար, իսկ ֆորումի գլխավոր արդյունքը կլինեն Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվան նվիրված նոր նախաձեռնություններն ու մեդիանախագծերը։

    Դպրոցի գլխավոր թեման ժողովուրդների միասնությունն էր։ Հինգ օրվա ընթացքում մասնակիցները հաճախել են դասախոսությունների, վարպետության դասերի և աշխատել միջազգային թիմերում։