- 26 Սեպ
- 2024
ՀՌՀ իրավունքի ինստիտուտի դասախոսները ելույթ ունեցան ՀՀ ՆԳՆ գիտաժողովին
Գիտաժողովը համախմբեց ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի հրավիրված փորձագետներին:
Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոսները մասնակցություն ունեցան սեպտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Իրավունքի ընդհանուր տեսության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովին:
Գիտաժողովն իր շուրջը համախմբեց ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի հրավիրված փորձագետներին:
Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՌՀ իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը, ամբիոնի դասախոսներ, ի.գ.թ., դոցենտ Ռաֆիկ Խանդանյանը, ի.գ.թ. Կարեն Զարիկյանը և ի.գ.թ., դոցենտ Հասմիկ Ստեփանյանը։
Նշենք, որ մասնակիցները ծանոթացան նաև ուսումնամեթոդական ձեռնարկներին՝ կազմված ՀՌՀ իրավունքի ինստիտուտի առաջատար մասնագետների կողմից։
Լուսանկարներ` www.edupolice.am