
- 12 Հու
- 2023
ՀՌՀ ուսանողները ճանաչողական այց են կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ուսանողներին ներկայացվել է ՀՀ ԱԳՆ շենքը, դիվանագիտական դպրոցը, նախարարության կառուցվածքը և գործառույթները։
Հայ-Ռուսական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և «Տարածաշրջանագիտություն» ուղղությունների ուսանողները ճանաչողական այցի շրջանակներում հուլիսի 7-ին այցելել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Ուսանողներին ներկայացվել է ՀՀ ԱԳՆ շենքը, դիվանագիտական դպրոցը, նախարարության կառուցվածքը և գործառույթները։ Հատկանշական է, որ ճանաչողական այցը մեր ուսանողների համար անցկացրել է ՀՌՀ-ի շրջանավարտ, ՀՌՀ-ի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԱԳՆ աշխատակից Մերի Ադամյանը։

Նշենք, որ ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնաճանաչողական այցեր՝ Հայաստանի, Արցախի և օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար: