
- 29 Հու
- 2025
ՌԴ Գիտության և Բարձրագույն Կրթության նախարարության տնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասլան Կանուկոևը և ՄՀԻՀ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը այցելեցին ՌՀՀ
Հանդիպման ժամանակ քննարկվեցին առկա փոխգործակցության հարցերը, գործընկերության հնարավոր ընդլայնման ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Հունիսի 29-ին Ռուս-Հայկական համալսարան այցելեցին Ռուսաստանի Դաշնության Գիտության և Բարձրագույն Կրթության նախարարության տնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասլան Կանուկոևը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի (ՄՀԻՀ, Դուբնա) տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը։
Հյուրերին անձամբ դիմավորեց ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Այցի ընթացքում Ասլան Կանուկոևը և Գրիգորի Տրուբնիկովը ծանոթացան համալսարանի գործունեությանը, նրա կրթական և հետազոտական ոլորտներին։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին առկա փոխգործակցության հարցերը, գործընկերության հնարավոր ընդլայնման ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Այցելությունից հետո կողմերը բարձր գնահատեցին հանդիպման արդյունքները և նշեցին, որ փոխգործակցությունը կայուն և արդյունավետ զարգանում է։