- 13 Մար
- 2026
ՌՀՀ-ում կայացավ «Ինչպես անել, որպեսզի արհեստական բանականությունը իսկապես օգնի բիզնեսին» թեմայով վարպետության դաս
Ընկերություններում AI-մտածողության մշակույթի ակտիվացման խորհրդատու Դենիս Դոլժիկովը վարպետաց դաս անցկացրեց ՌՀՀ-ում
Ընկերություններում AI-մտածողության մշակույթի ակտիվացման խորհրդատու Դենիս Դոլժիկովի վարպետաց դասը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում մարտի 12-ին:
Դոլժիկովի խոսքով՝ արհեստական բանականության աշխարհը զարգանում է չափազանց արագ․ նոր մոդելներ հայտնվում են գրեթե ամեն ամիս, աճում է դրանց կոնտեքստային պատուհանը և ընդլայնվում են կիրառման հնարավորությունները։ Այս պայմաններում ընկերությունների համար կարևոր է պահպանել մշտական հետաքրքրություն տեղի ունեցողի նկատմամբ և պարբերաբար հարց տալ՝ ինչպես կարող են նոր գործիքները փոխել սովորական աշխատանքային գործընթացները։
Փորձագետը նաև բացատրեց, թե ինչով են տարբերվում այն ընկերությունները, որտեղ արհեստական բանականությունը իրականում բերում է բիզնես արդյունքներ։ Նրա խոսքով՝ առանցքային դեր է խաղում հաջորդականությունը՝ «ստրատեգիա → մշակույթ → տեխնոլոգիաներ»։ Սկզբում կազմակերպությունը պետք է ձևակերպի ԱԲ կիրառման ռազմավարական պատկերացումը, ապա զարգացնի համապատասխան մշակույթը թիմի ներսում և միայն դրանից հետո ներդնի կոնկրետ գործիքներ։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Ռուս-հայկական համալսարանի կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։






