- 02 Սեպ
- 2026
Ակադեմիական շարժունության ծրագրով ուսանողները սկսել են ուսումը ՌՀՀ-ում
Ուսումնական գործընթացի ներկայացումից բացի, ուսանողներին տրվեցին գործնական խորհուրդներ:
Ռուս-Հայկական համալսարանն ընդունել է Ռուսաստանից ակադեմիական շարժունության ծրագրի մասնակիցների հերթական խմբին: Ուսումնառության մեկնարկը տրվել է ՌՀՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից սեպտեմբերի 1-ին կազմակերպված կողմնորոշիչ հանդիպմամբ:
Դեպարտամենտի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին համալսարանի կառուցվածքը, հիմնական կրթական ուղղություններն ու օտարերկրյա ուսանողներին հասանելի ակադեմիական հնարավորությունները:
Ուսումնական գործընթացի ներկայացումից բացի, ուսանողներին տրվեցին գործնական խորհուրդներ՝ Հայաստանում իրենց գտնվելու ընթացքում առավել հարմարավետ զգալու համար։







