- 13 Հու
- 2023
ՀՌՀ-ում անցկացվել են МВА «Ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներ» ծրագրի արտագնա մոդուլի դասընթացները
Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպված վերոնշյալ արտագնա մոդուլը, թվով երրորդն է։
Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 5-9-ն անցկացվել են МВА «Ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներ» ծրագրի արտագնա մոդուլի դասընթացները՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած տարբեր ընկերությունների ղեկավար կազմի աշխատակիցների համար՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Բիզնեսի և գործնական վարչարարության ինստիտուտի հետ համատեղ։
Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպված վերոնշյալ արտագնա մոդուլը, թվով երրորդն է։
Հաջորդ ուսումնական տարում Հայ-Ռուսական համալսարանը նույնպես ծրագրում է անցկացնել նմանատիպ մի քանի մոդուլներ։