- 22 Հու
- 2026
ՌՀՀ-ը տեղեկացնում է պաշտոնական անվանման փոփոխության մասին
Կրթական կազմակերպության նոր պաշտոնական անվանումն է` «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն:
Ռուս-Հայկական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է կրթական կազմակերպության պաշտոնական անվանման փոփոխության մասին՝ կապված «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության կանոնադրության ստորագրման հետ։
Նոր կանոնադրության ստորագրումը կարևոր փուլ է համալսարանի զարգացման և նրա գործունեությունը կարգավորող արդիական նորմատիվ-իրավական բազայի ձևավորման գործընթացում։ Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կանոնադրությամբ սահմանվում են Ռուս-Հայկական համալսարանի՝ որպես միջպետական կրթական հաստատության
իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը և գործունեության հիմնական սկզբունքները: Կանոնադրության հաստատման շրջանակում ճշգրտվել է նաև համալսարանի պաշտոնական անվանումը։
Կրթական կազմակերպության նոր պաշտոնական անվանումն է.
ռուսերեն՝
Межгосударственная образовательная организация высшего образования «Российско-Армянский университет»
հայերեն՝
«Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն
անգլերեն`
Interstate Educational Organization of Higher Education "Russian-Armenian University"
Interstate Educational Organization of Higher Education "Russian-Armenian University"
Անվանման փոփոխությունն արտացոլում է համալսարանի առանձնահատուկ միջպետական կարգավիճակը, որը ստեղծվել և գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակում։ Նոր անվանումն առավել ամբողջական կերպով ընդգծում է համալսարանի իրավական բնույթը, առաքելությունը և երկու պետությունների միասնական կրթական ու գիտական տարածքի զարգացման գործում նրա դերը։
Նոր կանոնադրությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել համալսարանի նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համալսարանի հետագա զարգացման համար, այդ թվում՝
Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ համալսարանը պահպանում է իր պատմական ժառանգականությունը, ակադեմիական ավանդույթները, կրթական ծրագրերը, միջազգային գործընկերությունները և գործունեության ռազմավարական ուղղությունները։







