- 20 Հու
- 2022
Ընտրվել է Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի նոր կազմը
Հայ-Ռուսական համալսարանում կայացած պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերի և ուսանողների կոնֆերանսին ընտրվել է ՀՌՀ-ի գիտական խորհրդի նոր կազմը՝ հինգ տարի ժամկետով:
Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 15-ին կայացած պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերի և ուսանողների կոնֆերանսին ընտրվել է ՀՌՀ-ի գիտական խորհրդի նոր կազմը՝ հինգ տարի ժամկետով:
Կոնֆերանսին մասնակցելու համար առաջադրվել է 400 պատվիրակ համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից։ Օրակարգում ներառված էր նաև ՀՌՀ-ի Կոնֆերանսի կողմից Երևանում Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ նոր միջպետական համաձայնագրի նախագծի վերաբերյալ ներկայացված փորձագիտական կարծիքին միանալու մասին հարցը, ինչպես նաև ՀՌՀ-ի գործող ռեկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Դարբինյանին հաջորդ ընտրական շրջափուլում (2023-2028թթ․) ռեկտորի պաշտոնում համալսարանի անձնակազմի կողմից որպես միասնական թեկնածու առաջադրելու հարցը։
ՀՌՀ-ի գիտական խորհրդի նոր կազմը․
1) Արմեն Դարբինյան – ՀՌՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ արտասահմանյան անդամ,
2) Պարգև Ավետիսյան – ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,
3) Մարինա Խաչատրյան – ՀՌՀ-ի պրոռեկտոր,
4) Կարեն Սիմոնյան – ՀՌՀ-ի կազմակերպչական գծով պրոռեկտոր,
5) Գագիկ Սարգսյան – ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու,
6) Էդվարդ Սանդոյան – ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
7) Մարիաննա Քալաշյան – ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու,
8) Նինա Կևորկովա – ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու,
9) Հայկ Սարգսյան – ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
10) Արսեն Առաքելյան - ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր,
11) Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,
12) Էդուարդ Ղազարյան – ՀՌՀ-ի գլխավոր գիտական խորհրդատու, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր,
13) Արամ Պապոյան - ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
14) Ռաֆիկ Արամյան – ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
15) Վլադիմիր Բոնդարենկո – ՀՌՀ-ի Ուսումնական մասի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ,
16) Արման Ամրոյան – ՀՌՀ-ի գլխավոր հաշվապահ, տնտեսական գիտությունների թեկնածու,
17) Սասուն Բաղդասարյան – ՀՌՀ-ի Իրավաբանական վարչության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու,
18) Ռոզա Կասաբաբովա – ՀՌՀ-ի գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու,
19) Արզիկ Սուվարյան – ՀՌՀ-ի Տուրիզմի, բիզնեսի և կառավարման ամբիոնի վարիչի ժ․պ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
20) Մարիամ Ոսկանյան – ՀՌՀ-ի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ,
21) Արթուր Ղամբարյան – ՀՌՀ-ի Սահմանադրական իրավունքի և իրավունքի տեսության ամբիոնի վարիչի ժ․պ․, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
22) Ռուբեն Կարապետյան – ՀՌՀ-ի Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան,
23) Արմինե Սիմոնյան – ՀՌՀ-ի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
24) Լիլիթ Մելիքսեթյան – ՀՌՀ-ի Ռուսաց և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
25) Ահարոն Ահարոնյան – ՀՌՀ-ի Հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
26) Գևորգ Դանագուլյան – ՀՌՀ-ի Ընդհանուր և դեղագիտության քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
27) Արմեն Գրիգորյան – ՀՌՀ-ի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր,
28) Անուշ Կարապետյան – ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի «Ֆինանսներ և հաշվապահություն» ուղղության ասպիրանտ (առաջին կուրս),
29) Աննա Հովհաննիսյան - ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի «Գովազդ և հասարակայնության հետ կապեր» ուղղության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող (ռուսական բաժանմունք),
30) Աննա Սարգսյան – ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող (հայկական բաժանմունք),
31) Սերգեյ Բարինյան - ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի «Հնդկագիտություն» ուղղության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող (հայկական բաժանմունք)։