- 01 Դեկ
- 2021
ՀՌՀ ուսանողները հաջողություններ են գրանցել «Աշխարհի երկրների ընտրական համակարգերը» օլիմպիադայում
Առցանց-օլիմպիադային մասնակցել են 107 բուհերի 1213 ուսանողներ:
Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Սարգսյանը հաղթել է «Աշխարհի երկրների ընտրական համակարգերը» երկրորդ միջազգային առցանց-օլիմպիադայում: Իսկ ՀՌՀ-ի «Քաղաքագիտություն» ուղղության 3-րդ կուրսի ուսանողներ Էլյա Ղազարյանը (2-րդ կարգի դիպլոմ) և Գայանե Եշիլբաշյանը (3-րդ կարգի դիպլոմ) դարձել են նույն օլիմպիադայի մրցանակակիրներ:
Վերոնշյալ առցանց-օլիմպիադային մասնակցել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 9 մասնակից-պետությունների, ինչպես նաև Բուլղարիայի, Վրաստանի, Կոնգոյի, Լատվիայի, Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի 107 բուհերի 1213 ուսանողներ:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների բուհերի ուսանողների միջև անցկացվող «Աշխարհի երկրների ընտրական համակարգերը» երկրորդ միջազգային առցանց-օլիմպիադան տեղի է ունեցել սեպտեմբերի 1-30-ը: Մասնակիցներին տրվել են առաջադրանքներ, որոնք բաղկացած էին 4 թեմատիկ հատվածներից:
Առցանց-օլիմպիադայի հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին իրենց դիպլոմները և հավաստագրերը ուղարկվել են էլեկտրոնային ձևաչափով: Բացի այդ` նրանք հնարավորություն են ստացել այցելել Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել Երիտասարդական խորհրդարանական դպրոցին, որն այս պահին ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շտաբ-բնակարանում` «Տավրիչեսկի» պալատում (նոյեմբերի 29 - դեկտեմբերի 4-ը):
Նշենք, որ վերոնշյալ առցանց-օլիմպիադան կազմակերպել են ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտը և «Եվրասիա-Պովոլժյե» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: