research
  • 07 Մայ
  • 2024

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2024 թվականի հայաստանյան բաց մրցույթ

    Անցկացման օրը՝ 2024թ. մայիսի 19: Հաղթողները կստանան մրցանակներ:

    Սիրո՞ւմ ես ծրագրավորման խնդիրներ լուծել։ Մասնակցո՞ւմ ես ծրագրավորման հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթների։

    Հրավիրում ենք մասնակցելու Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2024 թվականի հայաստանյան բաց մրցույթին, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:

    Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

    📍Անցկացման վայրը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
    🗓 Անցկացման օրը՝ 2024թ. մայիսի 19, 10:00
    🏆 Հաղթողները կստանան մրցանակներ

    Կազմակերպիչներ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան (RAU), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF) և CodeSignal:

    Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 17
    https://forms.gle/zgsxYM2vJvWY6Dv27