- 16 Մար
- 2026
Կարապետյանի անվան մաթեմատիկայի ութերորդ ամենամյա օլիմպիադա
Գրանցվել կարելի է մինչև ապրիլի 7-ը:
Ապրիլի 11-ին` ժամը 10:00-ին, Ռուս-Հայկական համալսարանում կկայանա Գ.Ա. Կարապետյանի անվան մաթեմատիկայի ութերորդ ամենամյա օլիմպիադան 10–12-րդ դասարանների աշակերտների համար։ Մասնակցության համար բավարար են դպրոցական ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները։ Օլիմպիադայի ընթացքում աշակերտները կլուծեն հետաքրքիր խնդիրներ, որոնք պահանջում են ուշադրություն, վերլուծական մտածողություն և ստեղծագործական մոտեցում։
Գրանցվել կարելի է մինչև ապրիլի 7-ը՝ հետևյալ հղումով >>
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]






