- 14 Ապր
- 2026
Դպրոցականները մասնակցեցին Գառնիկ Կարապետյանի անվան XIII օլիմպիադային ՌՀՀ-ում
Հաղթողների անունները կհայտարարվեն շուտով․ այս պահին ընթանում է աշխատանքների ստուգումն ու օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։
Հայաստանի տարբեր մարզերից՝ Երևանից մինչև ամենահեռավոր շրջաններ, ավագ դասարանների աշակերտները մասնակցեցին պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանի անվան դպրոցական մաթեմատիկայի XIII օլիմպիադային, որի տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 11-ին։
Օլիմպիադան համախմբեց տաղանդավոր և մոտիվացված աշակերտների, ովքեր հետաքրքրված են ճշգրիտ գիտություններով և ձգտում են փորձարկել իրենց գիտելիքներն ու հմտությունները բարդ մաթեմատիկական խնդիրների լուծման մեջ։
Հաղթողների անունները կհայտարարվեն շատ շուտով․ այս պահին ընթանում է աշխատանքների ստուգումն ու օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։







