research
  • 13 Փետ
  • 2026

Օմանի Սուլթանության Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն Ջամալ ալ-Մուսավիին այցելել է ՌՀՀ

    Այցի շրջանակում Ջամալ ալ-Մուսավին հանդիպել է ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ։

    Պաշտոնական այցով փետրվարի 13-ին Ռուս-հայկական համալսարան է այցելել Օմանի Սուլթանության Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն Ջամալ ալ-Մուսավիին։ 

    Այցի շրջանակում Ջամալ ալ-Մուսավին հանդիպել է ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները, համատեղ կրթական և մշակութային նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև ակադեմիական փոխանակման հնարավորությունները։

    Օմանի Սուլթանության Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավին նաև դասախոսությամբ հանդես է եկել ուսանողների առջև, որը նվիրված էր Օմանի պատմությանը և մշակույթին։ Նա ներկայացրել է իր երկրի հարուստ պատմական ժառանգությունը, խոսել զարգացման առանցքային փուլերի մասին և ներկայացրել սուլթանության մշակութային ժառանգության որոշ տարրեր։ Իր ելույթում նա շեշտել է ազգային ինքնության պահպանման և միջմշակութային կապերի ամրապնդման կարևորությունը։

    Հյուրերին և ուսանողներին ողջունել է ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը։ Նա ընդգծել է համալսարանի բարձր կրթական և գիտական ներուժը՝ կարևորելով միջազգային համագործակցության և ակադեմիական երկխոսության զարգացումը։

    Պատվավոր հյուրի համար կազմակերպվել է շրջայց համալսարանում։ Նա այցելել է ուսումնական լսարաններ, գիտական լաբորատորիաներ և ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ ծանոթացել է հետազոտական հիմնական ուղղություններին և կրթական ծրագրերին։

    Նշենք, որ Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավին Երևան է ժամանել ՀՀ կրթության, գիտության, մշակույի և սպորտի նախարարության հրավերով։