research
  • 27 Փետ
  • 2026

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին առընթեր երիտասարդ օրենսդիրների պալատի պատվիրակությունը այցելեց ՌՀՀ

    Կողմերը քննարկեցին  համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ կրթական ու սոցիալական նախագծերի իրականացման հնարավորությունը և այլն:

    Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին առընթեր երիտասարդ օրենսդիրների պալատի պատվիրակությունը, երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ միասին, Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 27-ին այցելեց Ռուս-Հայկական համալսարան։

    Առանցքային իրադարձություններից մեկը համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի հետ աշխատանքային հանդիպումն էր։ Քննարկումը կենտրոնացած էր համագործակցության զարգացման հեռանկարների, երիտասարդական քաղաքականության հարցերի և համատեղ կրթական ու սոցիալական նախագծերի իրականացման հնարավորության վրա։