
- 25 Ապր
- 2023
Հայ-Ռուսական համալսարանը և Պատրասի համալսարանը խորացնում են համագործակցությունը
ՀՌՀ-ի պատվիրակությունը գլխավորել է Հայ-Ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, «NanoQIQO Horizon 2020 Twinning» նախագծի համակարգող Դավիթ Հայրապետյանը։
Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը «NanoQIQO Horizon 2020 Twinning» նախագծի շրջանակներում ապրիլի 3-6-ն աշխատանքային այցով այցելել է Պատրասի համալսարան (Հունաստանի Հանրապետություն)։
ՀՌՀ-ի պատվիրակությունը (ՀՌՀ-ի կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թորգոմյան, ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի ավագ գիտաշխատող Արտավազդ Կոստանյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Յուրի Բլեյան, ՀՌՀ-ի միջազգային համագործակցության վարչության աշխատակիցներ Անուշ Բրուտյան և Լիլիթ Վայրադյան, ՀՌՀ-ի միգրացիոն և զորակոչային հաշվառման բաժնի ղեկավար Սիլվի Ադիկյան, ինչպես նաև ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի ուսանողներ և ասպիրանտներ) գլխավորել է Հայ-Ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, «NanoQIQO Horizon 2020 Twinning» նախագծի համակարգող Դավիթ Հայրապետյանը։

«Սա մեր առաջին այցելությունը չէ Պատրասի համալսարանը․ անցած տարի ապրիլին մեր աշխատակիցներն այնտեղ անցկացրել են մի շարք արդյունավետ հանդիպումներ։ Եվ անցած տարվա այցելության ընթացքում մենք ստորագրել էինք Հայ-Ռուսական համալսարանի և Պատրասի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիրը և «Համատեղ ասպիրանտական ծրագրերի ներդրման մասին» համաձայնագիրը», - նշել է Դավիթ Հայրապետյանը՝ հավելելով, որ այցելության ընթացքում կողմերը քննարկել են արդեն իսկ կատարված աշխատանքները և նախանշել համագործակցության հետագա փուլերը և առաջիկա ծրագրերը։ ՀՌՀ-ի գիտական աշխատողները և վարչական կազմի աշխատակիցները ծանոթացել են Պատրասի համալսարանի ներուժին և իրականացրել փորձի փոխանակում։

Հիշեցնենք, որ 2020թ․ մարտին Հայ-Ռուսական համալսարանը ճանաչվել էր Հորիզոն 2020 Թվինինգ ծրագրի հաղթող։