research
  • 18 Ապր
  • 2025

ՌՀՀ կազմակերպում է ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ

    Անվճար  տեղերի  քանակը` 15: Դիմումնորը ընդունվում են մինև հունիսի 30: 

    Ռուս-Հայկական համալսարանը կազմակերպում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան` ինժեներաֆիզիկական ուղղությամբ: Նշված հատուկ ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:  
     
    Անվճար  տեղերի  քանակը` 15: 

    Մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյունքներով, հատկացված անվճար տեղերի լրացման դեպքում, կիրականացվի նաև ընդունելություն վճարովի  ուսուցման  համակարգում` տարեկան 750.000 ՀՀ դրամ վարձավճարով: 

    Ընդունվելու համար հավակնորդները պետք է հանձնեն թեստային աշխատանք և բանավոր հարցում «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ դպրոցական ծրագրերի  շրջանակներում: Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:

    Դիմորդների համար հարցազրույցից առաջ նաև կգործի Ամառային դպրոց, որտեղ կդասավանդեն ՌՀՀ-ի լավագույն մասնագետները:

    Աշակերտները օգտվում են ՌՀՀ նյութատեխնիկական բազայից` ի դեմս սպորտկոմպլեքսի, համակարգչային  լսարանների, գրադարանի և այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաների:

    Դպրոցի շրջանավարտները պարտավոր են ուսումը շարունակել ՌՀՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի բաժիններում: 
     
    Դպրոցի շրջանավարտները կստանան  արտոնություններ ՌՀՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտ ընդունվելիս:

    Դիմելու ժամկետներն են՝ 2025 թ. ապրիլի 20-ից հունիսի 30-ը
     
    Անհրաժեշտ  փաստաթղթեր՝
    1. Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
    2. Ծննդյան վկայականի պատճեն,
    3. Ծնողների անձնագրերի պատճեններ,
    4. Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
    5. Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն: 

    Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  
     
    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարով` 012-775-775 (435):