research
  • 25 Հու
  • 2024

ՀՌՀ-ն կազմակերպում է լրացուցիչ ընդունելություն վճարովի հիմունքներով` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ

    Դիմելու վերջնաժամկետ` օգոստոսի 10:

    Հայ-Ռուսական համալսարանը կազմակերպում է 2024-2025 ուսումնական տարվա լրացուցիչ ընդունելություն վճարովի հիմունքներով` ավագ դպրոցի 10-րդ դասարան ինժեներաֆիզիկական ուղղությամբ: Նշված հատուկ ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: 
     
    Մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյունքներով կիրականացվի ընդունելություն վճարովի ուսուցման համակարգում` տարեկան 750.000 ՀՀ դրամ  վարձավճարով: 
     
    Ընդունվելու համար հավակնորդները պետք է անցնեն գիտելիքների ստուգում «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ համապատասխան հիմնական դպրոցի ծրագրերի շրջանակներում:
     
    Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
     
    Աշակերտները օգտվում են ՀՌՀ նյութատեխնիկական բազայից, մասնավորապես, Սպորտային համալիրից, համակարգչային լսարաններից, գրադարանից ու այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաներից:
     
    Դպրոցի շրջանավարտները կստանան առավելություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտ ընդունվելիս:
     
    Դիմելու ժամկետներն են՝ 2024 թ. հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը: 
     
    Անհրաժեշտ փաստաթղթեր՝
    1.    Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
    2.    9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն,
    3.    Ծննդյան վկայականի պատճեն,
    4.    Ծնողների անձնագրերի պատճեններ,
    5.    Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
    6.    Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն:
     
    Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  
     
    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով` 091-54-77-10, 091-20-90-41: