research
  • 05 Հու
  • 2023

ՀՀ-ում Իրան դեսպանի հրաժեշտի հանդիպումը ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի անձնակազմի հետ

    ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն իր խոսքում ընդգծել է Իրանի դեսպանատան կատարած լուրջ աշխատանքը։ 

    Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը, այցելել է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտ։ 

    Հանդիպմանը ներկա ՀՌՀ-ի միջազգային հարցերով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսն իր ողջույնի խոսքում նշել է, որ ներկա դրությամբ Իրանի հետ գիտական կապերը ունեն բացառիկ կարևոր դեր, և Հայ-Ռուսական համալսարանում հատուկ ուշադրություն են դարձնելու այդ հարցին։

    Իր հերթին՝ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն իր խոսքում ընդգծել է Իրանի դեսպանատան կատարած լուրջ աշխատանքը։ 
     
    «Հայաստանի և Իրանի միջև գիտական կապերը ևս նոր թափ են ստացել: Մաղթում ենք պարոն Զոհուրիին հետագա հաջողություններ դիվանագիտական գործունեությունում»,- ասել է նա:
     
    Իր խոսքում Իրանի դեսպանը նշել է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան էլ ավելի դինամիկ և արդյունավետ։ Աբաս Զոխուրին ընդգծել է նաև Իրանի և Հայաստանի միջև կայուն մշակութային կապերի կարևորությունը։

    «Երկու երկրների միջև համագործակցության կարևոր ուղղություններից է գիտության և կրթության ոլորտը: Եվ այդ հարցում առանցքային դերակատարներն են Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի պես կենտրոնները»,- նշել է նա:

    Այցի ընթացքում Իրանի դեսպանը մասնակցել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի մուտքի վերևի մասում տեղադրված նոր խճանկարի բացման հանդիսավոր արարողությանը, որը պատրաստվել է Սպահանի հմուտ վարպետների կողմից՝ որպես նվեր հայ արևելագետներին։ Նախագիծը համակարգել է ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային առաքելության ղեկավար Մոհամմադ Ալի Քիյանին։