research
  • 08 Փետ
  • 2023

ՀՌՀ-ում քննարկվել է շվեյցարական առաջատար բուհերի հետ համագործակցության հեռանկարները

    ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն հյուրընկալել էր Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փետրվարի 7-ին հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին ՀՌՀ-ի և շվեյցարական բուհերի միջև համագործակցությունը՝ ներկայումս իրականացվող նախագծերի համատեքստում։

    Կողմերը փոխադարձ պատրաստակամություն էին հայտնել ընդլայնելու համալսարանական շփումները, ինչպես նաև քննարկել էին շվեյցարական առաջատար բուհերի հետ տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները։ 

    ՀՌՀ-ի ռեկտորն ընդգծել էր նաև, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ոչ միայն բուհերի, այլ նաև Շվեյցարիայի առաջատար գիտական կենտրոնների հետ, այդ թվում՝ Ժնևի համալսարանի հայագիտության և ռուսագիտության կենտրոնների հետ։