- 16 Հոկ
- 2026
Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը ՌՀՀ-ում հանդես է եկել վարպետության դասով
Միջոցառումը կայացավ «Ambassador Meetings» հանդիպումների շարքի շրջանակում:
Ռուս-Հայկական համալսարանում «Ambassador Meetings» հանդիպումների շարքի շրջանակում հոկտեմբերի14-ին տեղի ունեցավ «Հայաստանի տարածաշրջանային դիվանագիտությունը․ առանձնահատկություններ և իրողություններ» թեմայով վարպետության դաս։
Որպես բանախոս հանդես եկավ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, ՌՀՀ համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Արսեն Ավագյանը։







