research
  • 22 Սեպ
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն աշխատանքային ռեժիմով

    Մի շարք տեղեկատվական ռեսուրսների և օգտատերերի կողմից տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

    Հայ-Ռուսական համալսարանում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն աշխատանքային ռեժիմով, հայտնում է ՀՌՀ մամուլի բաժինը։

    «Հայ-Ռուսական համալսարանում մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք մեր հայրենակիցների վիշտն ու ցավը։ Սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին  կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում: Ուսումնական գործընթացում էական շեղումներ չեն արձանագրվել, դասերը անցկացվել սովորական կարգով», - ասվում է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

    Նշենք, որ մի շարք տեղեկատվական ռեսուրսների և օգտատերերի կողմից տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։