research
  • 11 Հու
  • 2026

Պրոֆեսոր Յոստ Գիպպերտը ՌՀՀ-ում դասախոսություն է կարդացել Կովկասյան Աղվանքի ձեռագրերի մասին

    Պրոֆեսոր Գիպպերտը առանցքային դեր է ունեցել Սինայի լեռան Սուրբ Եկատերինայի վանքում հայտնաբերված կովկասաաղվանական լեզվով սինայական պալիմպսեստների ուսումնասիրության գործում։

    Անվանի գերմանացի գիտնական, պրոֆեսոր Յոստ Գիպպերտի «Կովկասյան Աղվանք. աշխատանք ձեռագրերի վրա» թեմայով դասախոսությունը տեղի ունեցավ ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտում հունիսի 10-ին:

    Պրոֆեսոր Գիպպերտը առանցքային դեր է ունեցել Սինայի լեռան Սուրբ Եկատերինայի վանքում հայտնաբերված կովկասաաղվանական լեզվով սինայական պալիմպսեստների ուսումնասիրության գործում։ Այս հայտնագործությունը համարվում է Կովկասյան Աղվանքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կարևորագույն ձեռքբերումներից մեկը։