- 08 Հու
 - 2022
 
Պրոֆեսոր Հայկ Սարգսյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալով
Պարգևն շնորհվել է կրթության և գիտության բնագավառներում Արցախին մատուցած ծառայությունների համար։
	Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կրթության և գիտության բնագավառներում Արցախին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
                            
                        
                                    
                                                    
                                                    





