research
  • 11 Հու
  • 2024

«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ»` Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժանմունքում նոր կրթական ծրագրեր են գործում

    Բակալավրիատում ուսումնառության տևողությունը 4 տարի է, մագիստրատուրայում՝ 1 տարի: 

    2024-2025 ուստարվանից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնում իրենց գործունեությունն են ծավալելու «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը։ Դասավանդելու է հանրապետությունում ճանաչված բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

    Բակալավրիատում ուսումնառության տևողությունը 4 տարի է, մագիստրատուրայում՝ 1 տարի
     
    Բակալավրիատի երրորդ փուլի միասնական քննությանը մասնակցելու և երկրորդ փուլի մասնագիտության դիմում-հայտ լրացնել կարող են․
    •  օտարերկրացիները,
    •  օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
    •  տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։
     
    Դիմորդներին անհրաժեշտ է լրացնել ընդունելության դիմում-հայտը ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00։ Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդները պետք է դիմեն իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու։
     
    Ներբուհական քննությունների ժամանակացույց՝
    •  Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն` հուլիսի 4-ին ժ․10։00 (ՀՌՀ)
    •  Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա` հուլիսի 8-ին ժ․9։00 (ՀՌՀ)
     
    Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են երկու փուլով՝
    1)  հունիսի 1-20
    2)  օգոստոսի 20-23

     
    Տեղեկությունների համար դիմել՝ 

    ՀՌՀ, 2-րդ հարկ, 202 սենյակ
    Էլ. հասցե` [email protected]
    Viber / WhatsApp: +374 99 406 157, +374 91 933 123