research
  • 18 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում քննարկվեցին ինքնության և անձի ադապտացիայի խնդիրները

    Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի առաջատար բուհերի և գիտական կենտրոնների մասնագետներ։

    «Անձի հոգեբանության արդիական հարցեր․ ինքնություն և ադապտացիա» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը անցկացվեց Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 17-18։ Միջոցառումը նվիրված էր ՌՀՀ հոգեբանության ամբիոնի հիմնադրման 20-ամյակին։

    Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի առաջատար բուհերի և գիտական կենտրոնների մասնագետներ։

    Ինչպես նշեց ՌՀՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը, համաժողովի նպատակն էր գտնել անձնային զարգացման արդիական խնդիրների լուծումներ, քննարկել ինքնության փոխակերպումը սոցիոմշակութային գործոնների ազդեցության ներքո, անձի ինքնության կառուցվածքների դինամիկան և միջմշակութային ադապտացիայի գործընթացները։ Բացի այդ, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տարբեր երկրների գիտնականների միջև գիտական կապերի հաստատմանը, հետազոտությունների արդյունքների և մասնագիտական փորձի փոխանակմանը։

    Նրա խոսքով՝ ներկայացված հիմնախնդիրների արդիականությունը և մարդկային գործունեության տարբեր ոլորտների արդիականացման գործընթացները ենթադրում են որակական փոփոխություններ անձնային զարգացման, կրթության և դաստիարակության մեջ, ինչպես նաև անցում դեպի նոր առաջնահերթություններ և նպատակներ՝ ժամանակակից իրողությունների պայմաններում։