research
  • 09 Նոյ
  • 2026

Լույս է տեսել «Անձի հոգեբանության արդիական հիմնահարցեր. ինքնություն և հարմարում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն

    Հեղինակների ուշադրության կենտրոնում են անձի զարգացումը, հուզական բարեկեցությունը, ինքնության հարցերը և այլն:

    Ռուս-Հայկական համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել «Անձի հոգեբանության արդիական հիմնահարցեր. ինքնություն և հարմարում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Գիտաժողովը կազմակերպել էր ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնը։

    Ժողովածուն ներառում է ժամանակակից հոգեբանության արդիական հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածներ։ Հեղինակների ուշադրության կենտրոնում են անձի զարգացումը, հուզական բարեկեցությունը, միջանձնային հարաբերությունները, հարմարման և ինքնության հարցերը, հոգեբանական անվտանգությունն ու սթրեսային իրավիճակների հաղթահարումը։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությանը մարդու վրա, ինչպես նաև կրթության և միջմշակութային փոխգործակցության հոգեբանական ասպեկտներին։

    Ժողովածուին կարող եք ծանոթանալ հղումով >>