- 05 Հու
- 2022
ՀՌՀ և ԵՊԲՀ անցկացրել են «Բիոէթիկա և իրավունք» գիտաժողովը
Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի մասնագետները, դասախոսներն և ուսանողները։
Հայ-Ռուսական համալսարանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը դեկտեմբերի 25-ին անցկացրել են «Բիոէթիկա և իրավունք» առցանց գիտաժողովը, որին մասնակցում էին նշված երկու համալսարանի դասախոսներ և ուսանողներ։
Գիտաժողովի նախաձեռնողների խոսքով` իրենց նպատակն էր ոչ միայն անդրադառնալ կենսաէթիկայի ոլորտի արդիական էթիկական և իրավական խնդիրներին, այլև միջգիտակարգային քննարկումներ ծավալել այդ հարցերի վերաբերյալ` մեկ անգամ ևս ընդգծելով հորիզոնական կրթության արգասաբերությունն ու կարևորությունը։
«Բիոէթիկա և իրավունք» առցանց գիտաժողովն ավարտվեց մի շարք ձեռքբերումներով և հետագա այլ համագործակցության գաղափարներով ու ծրագրերով։