
- 28 Դեկ
- 2021
ՀՌՀ-ն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել է դրամաշնորհ՝ ԱԹՍ-երի մշակման համար
Ծրագրի իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 մլն դրամ։
Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր են ստորագրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին։
Հայ-Ռուսական համալսարանի հայտարարած ծրագրի իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 մլն դրամ։

Այս ծրագրի իրականացման արդյունքում կհեշտացվի փոքր և միջին չափերի տարբեր ԱԹՍ-ներ կառուցումը իրենց հիմնական ծրագրային ապահովմամբ ու գործառույթներով։
Նախագիծն իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի երկու նոր՝ «Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Անլար հաղորդակցություն և սենսորներ», մագիստրոսական ծրագրերի ուսումնական գործընթացի շրջանակներում։ Ծրագրին մասնակցում են 14 ուսանող, որոնց համալսարանը տրամադրում է ամսական 200.000 դրամի չափով կրթաթոշակ։