research
  • 10 Հոկ
  • 2022

ՀՌՀ գրադարանը՝ տարվա լավագույն գիտակրթական գրադարան

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփել է 2022թ․ «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթը:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 7-ին ամփոփել է 2022թ․ «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթը, որի արդյունքներով Հայ-Ռուսական համալսարանի գրադարանը հաղթել է «Լավագույն գիտակրթական գրադարան» անվանակարգում։ 

    «Մեծ պատիվ էր մասնակցել այդ մրցույթին և ներկայացնել մեր համալսարանը։ Անցած տարի մեր գրադարանն արժանացել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության պատվոգրին: Իսկ արդեն այս տարի մենք հաղթեցինք։ Շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ մեր ստորաբաժանման հանդեպ տածած մշտական ուշադրության համար և, իհարկե, չի կարելի չնշել ՀՌՀ-ի գրադարանի ղեկավար Արթուր Սողոմոնյանի անմնացորդ նվիրումը, մեծ ներդրումը մեր համալսարանի գրադարանի կայացման և զարգացման գործում։ Մեր հաղթանակը մենք նվիրում ենք մեր հերոս զինվորների հիշատակին, որոնց թվում են մեր համալսարանի անմահացած 19 ուսանողները և շրջանավարտները»,- նշել է ՀՌՀ-ի գրադարանի ավագ մեթոդիստ Մարիաննա Ասլանյանը։ 

    Նշենք, որ 2022թ․մրցույթին մասնակցել են 27 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ: