- 24 Նոյ
- 2021
ՀՌՀ-ն հայտնվել է ՌԴ բուհերի մեդիաակտիվության ԹՈՓ-10 վարկանիշային աղյուսակում
Վարկանիշում ներկայացված են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գտնվող 219 բուհերի մեդիաակտիվության ցուցանիշները։
Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` Հայ-Ռուսական համալսարանը զբաղեցրել է 5-րդ տեղը ՌԴ բուհերի հոկտեմբեր ամսվա Facebook սոցիալական ցանցում մեդիաակտիվության ԹՈՓ-10 վարկանիշային աղյուսակում:
Վերոնշյալ վարկանիշում ներկայացված են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գտնվող 219 բուհերի ամենամսյա մեդիաակտիվության ցուցանիշները, որոնք արտացոլում են բուհերի կատարած աշխատանքը ռուսական գիտության և կրթության մասսայականացման ուղղությամբ:
Բովանդակության գնահատման համար ընտրվել են 57 ցուցանիշներ, որոնք հնարավոր է հաշվարկել կամ տեսնել չափումների մեջ: Վերջնական վարկանիշը ձևավորվում է երեք ցուցանիշներից` ԶԼՄ-երի հետ, ինչպես նաև սոցցանցերում և սեփական պաշտոնական կայքում բուհի կատարված աշխատանքի արդյունավետությունից: Ընդ որում` երեք ցուցանիշներն հաշվարկվում են առանձին-առանձին և ունեն իրենց տեսակարար կշիռը վերջնական բանաձևում:
Նշենք, որ վերոնշյալ վարկանիշն առաջին անգամ ներկայացվել է ընթացիկ տարվա հուլիսին «Ռուսական կրեատիվ շաբաթ» միջազգային փառատոնում: