- 19 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում քննարկել են Պյատիգորսկի պետական համալսարանի հետ ակադեմիական համագործակցության հեռանկարները
Պյատիգորսկի պետական համալսարանի պատվիրակությունը գլխավորել է Օտար լեզուների և միջազգային զբոսաշրջության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իրինա Հակոբյանցը։
«Համագործակցություն առանց սահմանների և մշակույթների երկխոսություն. Ռուս-Հայկական համալսարանի և Պյատիգորսկի պետական համալսարանի ակադեմիական գործընկերության հարցերը միջմշակութային հաղորդակցության և լեզվաբանության ոլորտում» խորագրով կլոր սեղանը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 18-ին։ Պյատիգորսկի պետական համալսարանի պատվիրակությունը գլխավորել է Օտար լեզուների և միջազգային զբոսաշրջության ինստիտուտի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հակոբյանցը։
Մասնակիցներին ողջունել է ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը՝ ընդգծելով մշակույթների երկխոսության դերը համալսարանի բաց և բազմակողմ կրթամշակութային միջավայրի ձևավորման գործում։ Քննարկման ընթացքում երկու համալսարանների աշխատակիցները ներկայացրել են իրենց հետազոտություններն ու մասնագիտական դիտարկումները՝ անդրադառնալով միջմշակութային երկխոսության գիտական և գործնական տարբեր ասպեկտներին։
ՌՀՀ լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ Արմինե Սիմոնյանի խոսքով՝ կլոր սեղանը կարևոր հարթակ է դարձել միջառարկայական և միջբուհական երկխոսության համար։ Մասնակիցները քննարկել են կրթական ոլորտի արդիական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները՝ համադրելով լեզվաբանական, հոգեբանական և փիլիսոփայական մոտեցումները։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնը։







