- 13 Հու
- 2022
Հայ-Ռուսական համալսարանի և STARMUS VI միջազգային փառատոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Համագործակցության շրջանակներում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման և հաղորդակցության ուղղությամբ:
Համաձայն փոխընբռնման հուշագրի՝ համալսարանը ներկայացվում է որպես Հայաստանում STARMUS VI փառատոնի գործընկեր համալսարան, ինչը նշանակում է, որ համագործակցության շրջանակներում STARMUS֊ ի` համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակները դասախոսություններ կկարդան համալսարանում 2022 թվականի սեպտեմբերին։
«Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը իր բարձր ցուցանիշներով հայտնի է և Հայաստանում, և Հայաստանից դուրս որպես առաջատար համալսարան, որտեղ բնագիտությունը բավականին մեծ տեղ է գրավում։ Շատ ուրախ ենք, որ ՀՌՀ ուսանողները մասնակցելու են փառատոնին», - շեշտել է աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
Համագործակցության շրջանակներում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման և հաղորդակցության ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով STARMUS փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների սերունդ և վերագտնել հայտնագործելու ձգտումը։