- 28 Օգո
- 2026
Ռուս գրողները կհանդիպեն ՌՀՀ ուսանողների հետ
Սեպտեմբերի 2-4-ը համալսարանի հյուրերը կլինեն Աննա Էսպարսան, Իվան Իվանովը, Զարինա Կանուկովան, Վասիլի Նացենտովը, Մարինա Մոսկվինան և Ալեքսանդր Չանցևը։
Սեպտեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի անվան գրադարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, V հարկ) կկայանա «Գրական դիմանկարները ինտերիերում» նախագծի համաշխարհային պրեմիերան։ Նախագիծը կներկայացնեն պատմաբան Աննա Էսպարսան և միջազգային լրագրող Իվան Իվանովը։
Սեպտեմբերի 3-ին` ժամը 12:50-ին, Օրբելու անվան լսարանում (նոր մասնաշենք, VII հարկ) տեղի կունենա «Ռուսաց լեզուն և գրականությունը փոփոխվող աշխարհում» ինտերակտիվ հանդիպումը։ Խոսնակները կլինեն գրող, թարգմանիչ Զարինա Կանուկովան, հրապարակախոս, բանաստեղծ Վասիլի Նացենտովը և գրող, լրագրող Մարինա Մոսկվինան։ Կքննարկվեն լեզվի փոփոխությունները, թվային տեխնոլոգիաների ազդեցությունը, ռուսերենի դերը բազմալեզու միջավայրերում և գրական թարգմանության նշանակությունը։
Սեպտեմբերի 4-ին` ժամը 14:30-ին, մեծ կոնֆերանսների դահլիճում (նոր մասնաշենք, VI հարկ) Ալեքսանդր Չանցևը կանցկացնի «Ճապոնագետի գրքերը» դասախոսությունը՝ խոսելով Ճապոնիայի մշակույթի, պատմության, էթիկայի և գեղագիտության մասին։







