research
  • 30 Հու
  • 2021

ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ Ռոքսանա Զախարյանը դարձել է Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռք բերման մրցույթի շահառուներից մեկը

    Մրցույթը կազմակերպվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում:

    Հայ-Ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար, ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ Ռոքսանա Զախարյանը դարձել է ս.թ. մարտի 30-ին հայտարարված Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռք բերման մրցույթի շահառուներից մեկը:
     
    Մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում: