- 03 Նոյ
- 2026
ՌՀՀ-ն հանդես է եկել ՌԴԺՀ-ում հոգեկան առողջության հարցերով միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ
Միջոցառումը միավորել է աշխարհի 40 երկրից ավելի քան 800 մասնակցի։
Կազմակերպիչների անձնական հրավերով Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը մասնակցել է հոկտեմբերի 22-24-ը Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ) անցկացված «Հոգեկան առողջության հարցերին նվիրվածություն» խորագրով VI միջազգային գիտագործնական գիտաժողովին։ Գիտաժողովի համակազմակերպիչն է եղել Ռուս-Հայկական համալսարանը։
Միջոցառումը միավորել է աշխարհի 40 երկրից ավելի քան 800 մասնակցի։ Գիտնականները, պրակտիկ մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները քննարկել են ժամանակակից հասարակության մեջ մարդու հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության ախտորոշման, շտկման, պահպանման և ամրապնդման ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները։
Ասյա Բերբերյանը պլենար նիստում հանդես է եկել «Հիմնային համոզմունքները, էթնիկ ինքնությունը և առողջության սուբյեկտիվ գնահատականը՝ բռնի տեղահանված անձանց հարմարման գործոններ» զեկույցով։ Նա նաև վարել է բարձրագույն կրթության համակարգում հոգեբանական ծառայությունների ղեկավարների և մասնագետների կլոր սեղանը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել V միջազգային PSY ART արվեստի փառատոնին։
Պրոֆեսոր Բերբերյանն անցել է նաև «Հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներ» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ ստանալով ՌԺԲՀ-ի համապատասխան հավաստագիր։
Այցի ընթացքում քննարկվել է նաև Բերբերյանի ղեկավարած «Հիմնային համոզմունքները, էթնիկ ինքնությունը և Արցախից բռնի տեղահանված անձանց հարմարվողականությունը» գիտական նախագիծը։ Կայացել են աշխատանքային հանդիպումներ, քննարկվել են էմպիրիկ հետազոտության արդյունքներն ու հեղինակավոր գիտական ամսագրերում դրանց հրապարակման հնարավորությունները։







