
- 02 Մայ
- 2025
ՌՀՀ ուսանող Արսեն Հայրապետյանը Եվրոպայի երիտասարդների սամբոյի առաջնությանը նվաճեց բրոնզե մեդալ
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը անցկացվեց ապրիլի 22-27-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:
Ռուս-հայկական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղության II կուրսի ուսանող Արսեն Հայրապետյանը Եվրոպայի երիտասարդների սամբոյի առաջնությանը նվաճեց բրոնզե մեդալ՝ գրավելով III հորիզոնականը, թեժ պայքարում զիջելով Բելառուսի մարզիկին:
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների և կադետների միջև, անցկացվեց ապրիլի 22-27-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը բոլոր տարիքային խմբերում նվաճեց 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե պարգևներ:
Նշենք, որ 2023 թվականի Աշխարհի առաջնությանը Արսեն Հայրապետյանը նվաճել էր արծաթե մեդալ: