research
  • 27 Ապր
  • 2026

ՌՀՀ կազմակերպում է ընդունելություն` ավագ դպրոցի 10-րդ դասարան հումանիտար և տնտեսագիտական ուղղություններով

    Դիմելու ժամկետներն են՝ 2026 թ. մայիսի 5-ից հունիսի 30-ը: 

    Ռուս-Հայկական համալսարանը կազմակերպում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն` ավագ դպրոցի  10-րդ դասարան հումանիտար և տնտեսագիտական  ուղղություններով: Նշված ուղղվածությամբ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:  

    Ընդունելությունը իրականացվելու է մրցութային հիմունքներով:
    Վարձավճարը՝ տարեկան  1.500.000 դրամ: 
     
    Ընդունվելու համար հավակնորդները պետք է հանձնեն թեստային աշխատանք և բանավոր հարցում  «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Հայոց պատմություն» կամ «Մաթեմատիկա» առարկաներից՝ դպրոցական ծրագրերի  շրջանակներում:
     
    Աշակերտները օգտվում են ՌՀՀ նյութատեխնիկական բազայից` ի դեմս սպորտկոմպլեքսի, համակարգչային  լսարանների, գրադարանի և այլ մասնագիտական և ուսումնական լաբորատորիաների:
     
    Դիմելու ժամկետներն են՝ 2026 թ. մայիսի 5-ից հունիսի 30-ը: 
     
    Անհրաժեշտ  փաստաթղթեր՝
    1.    Դիմում` Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով` լրացված ըստ ձևաչափի, ստորագրված);
    2.    Ծննդյան վկայականի պատճեն,
    3.    Ծնողների անձնագրերի պատճեններ,
    4.    Գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ),
    5.    Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն: 
     
    Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:  
     
    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարով 012-775-775 (435):