- 19 Մար
- 2026
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ՌՀՀ ուսանողների համար անցկացրեց սեմինար
Հանդիպման շրջանակում քննարկվեցին աշխատանքային օրենսդրության այն կարևոր կարգավորումները, որոնք առնչվում են ուսանողների ներգրավմանը աշխատանքային գործընթացներում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, տ.գ.թ., դոցենտ Ժորա Սարգսյանը մարտի 19-ին Ռուս-Հայկական համալսարանում անցկացրեց սեմինար՝ «Աշխատանքային օրենսդրության կարգավորումները գործատու–աշխատող ուսանող հարաբերությունների համատեքստում» թեմայով:
Հանդիպման շրջանակում քննարկվեցին աշխատանքային օրենսդրության այն կարևոր կարգավորումները, որոնք առնչվում են ուսանողների ներգրավմանը աշխատանքային գործընթացներում։ Ժորա Սարգսյանը անդրադարձավ նաև գործատուի և աշխատող ուսանողի միջև իրավական հարաբերությունների ձևավորմանը, ուսանողների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերին, պրակտիկայի և ստաժավորման ձևաչափերին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների իրավունքների և պարտականությունների պաշտպանությանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնի կողմից:







