research
  • 22 Մար
  • 2024

«Ապակոդավորում ենք գենոմը» թեմայով սեմինար

    Մարտի 27-ին` ժ. 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը:

    Հրավիրում ենք ավագ դպրոցների աշակերտներին և բուհերի ուսանողներին մարտի 27-ին` ժ. 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճ (Բաղրամյան պող., 24), որտեղ տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը՝ «Ապակոդավորում ենք գենոմը» թեմայով սեմինարը։

    Որպես մոդերատոր հանդես կգա ՀՌՀ Կենսաբժշկություն և դեղագործության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: