research
  • 26 Հու
  • 2022

ՀՌՀ ուսանողուհին՝ «15th Nana Alexandria Cup 2022» շախմատային մրցաշարի հաղթող

    9 տուրից բաղկացած մրցաշարն անցկացվել է Վրաստանի Փոթի քաղաքում, որին մասնակցել է ավելի քան 50 հայ շախմատիստ։ 

    Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանողուհի Աննա Խաչատրյանը Վրաստանում կայացած «15th Nana Alexandria Cup 2022» շախմատային խոշոր մրցաշարում (կանանց միջև) գրավել է առաջին տեղը։ 

    «Մրցաշարին մասնակցել է 9 երկրների ավելի քան 370 շախմատիստ։ Մեր պատվիրակությունը հերթական անգամ արդարացրեց սպասելիքները։ Ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանում շախմատին մեծ ուշադրություն են դարձնում․դա օգնում է միաժամանակ և մարզվել, և սովորել»,- նշել է Աննա Խաչատրյանը։ 

    Նշենք, որ 9 տուրից բաղկացած մրցաշարն (հուլիսի 15 - 24) անցկացվել է Վրաստանի Փոթի քաղաքում, որին մասնակցել է ավելի քան 50 հայ շախմատիստ։