research
  • 31 Հու
  • 2026

ՌՀՀ ուսանողների մասնակցությամբ նախագծերը լավագույնների թվում են «Սիբիրյան ամառային համալսարան – 2026» ծրագրում

    Միջոցառումը միավորել էր շուրջ 18 երկրների ուսանողների՝ 38 թիմերով։

    Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները, Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի ավագ դասախոս, սեղանի թենիսի մարզիչ Արսեն Աբրահամյանի ուղեկցությամբ, մասնակցել են «Սիբիրյան ամառային համալսարան – 2026» («Сибирский летний университет – 2026») միջազգային կրթական ծրագրին, որն անցկացվել է հուլիսի 6–19-ը Կրասնոյարսկում։

    Միջոցառումը միավորել էր շուրջ 18 երկրների ուսանողների՝ 38 թիմերով։ Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցների համար անցկացվում էին մասնագիտական դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ճանաչողական էքսկուրսիաներ՝ կառավարման, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանասիրության, մանկավարժության, զբոսաշրջության և մաթեմատիկայի ուղղություններով։

    Ծրագրի ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած բիզնես-նախագծերը, որոնց արդյունքներով ՌՀՀ-ի ուսանողները ցուցաբերեցին բարձր արդյունքներ՝ ընդգրկվելով հաղթող բոլոր երեք թիմերի կազմում: