research
  • 21 Օգո
  • 2023

Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՀՌՀ թիմը մասնակցեց «Միասնության ուժ» հավաքին

    Ամառային ճամբարում հավաքվել էին Հայաստանի տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԱՊՀ քոլեջի և ավագ դպրոցի աշակերտներ։

    Հայ-Ռուսական համալսարանի թիմը Հանքավանում  հանդես է եկել «Միասնության ուժը» ուսանողական և երիտասարդական ամենամյա հավաքին, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը։

    Օգոստոսի 7-ից 12-ը Հայաստանի տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԱՊՀ քոլեջի և ավագ դպրոցի աշակերտներ հավաքվել էին ամառային ճամբարում։ Այս տարվա կարգախոսն էր՝ «ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»:

    Համալսարանները ներկայացնող ջոկատները բաժանվել են երեք ճակատների, որոնք պայմանականորեն նշանակվել են հայոց եռագույնի գույներով և անվանվել հայտնի քաղաքական և գիտական գործիչների անուններով։ 
    - Կարմիր ճակատ՝ Ֆադեյ Սարգսյան
    - Կապույտ ճակատ՝ Կարեն Դեմիրճյան
    - Նարնջագույն ճակատ՝ Գրիգոր Գուրզադյան

    ՀՌՀ-ի ջոկատը ներկայացնում էր նարնջագույն ճակատը։

    «Միասնության ուժը 2023»-ը ավանդական է ՀՌՀ թիմի համար, բայց իմ կյանքում սա առաջին ճամբարն էր։ Գնալուց  առաջ ինձ տանջում էին կասկածները, թե արդյոք կկարողանամ ընդհանուր լեզու գտնել և «հաստատվել» այնտեղ։ Առաջին իսկ օրվանից դարձա մեծ ընտանիքի անդամ։ Սա մեզ բազմաթիվ նոր ծանոթություններ տվեց Հայաստանի տարբեր բուհերի նախագահների հետ։ Այս կարգի միջոցառումները միշտ հիանալի հարթակ են ոչ միայն միջանձնային, այլև միջբուհական կապերի հաստատման և խորացման համար։ Մենք հասկացանք, որ երիտասարդությունը ոչ թե երկրի ապագան է, այլ ներկան։ Ուժը կարող է ծնել իրավունք, և մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք», - կիսվել է ՀՌՀ Ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Տոնականյանը։

    Ճամբարականների խոսքերով՝ համախմբվածության այս վեց օրերն իսկապես նշանավորվել են լավ հույզերով, օգտակար հանդիպումներով ու քննարկումներով, մարզական, մշակութային ու ինտելեկտուալ մրցույթներով, ռազմահայրենասիրական երգ ու պարով։

    ՀՌՀ թիմը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդին՝ նախագահ Միքայել Մարտիրոսյանին, ուսանողներին համախմբող ու մոտիվացնող հայրենանվեր նախաձեռնության և կատարված մեծածավալ աշխատանքի համար։

     

     

    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)