research
  • 27 Հոկ
  • 2023

ՀՌՀ-ն և ՍՊբՊՀ-ն ամրապնդում են համագործակցությունը. կողմերը ստորագրել են Ճանապարհային քարտեզ

    ՛՛Այցելության շրջանակներում ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նաև կարդաց բաց դասախոսություն «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսական ինստիտուտների և շուկաների ներգրավումը նոր իրողությունների համատեքստում» թեմայով:

    ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ.դ, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարան։

    Համալսարանում գտնվելու ընթացքում ՍՊբՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Նիկիտա Գոլովինի ուղեկցությամբ Էդվարդ Սանդոյանը այցելեց «Արդյունաբերական հոսքերի տվյալների մշակման համակարգերի» լաբարատորիա, «Պոլիտեխնիկ» գերհամակարգչային կենտրոն, Բաց կրթության կենտրոն, Հիդրոկենտրոն-եռման կետ, ՍՊբՊՀ պատմության թանգարան և այլն:

    Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոյի և միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Դմիտրի Արսենիևի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին ՍՊբՊՀ – ՀՌՀ համատեղ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը 2024-2025թթ. Ռազմավարական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Հասկանալով երկու համալսարանների համատեղ ջանքերի կարևորությունը Հայ-Ռուսական տնտեսական փոխշահավետ համագործակցության հարցում՝ ՀՌՀ-ն և ՍՊբՊՀ-ն ներկայացրին գիտատեխնիկական և կրթական համագործակցության ծրագրեր մի շարք ոլորտներում՝ «Նանոկառուցվածքային ֆիզիկա», «Հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներ», «Կենսաբժշկական և բիոինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Տնտեսագիտություն և կառավարում» և «Հումանիտար գիտություններ»:

    Այսպիսով, «Ճանապարհային քարտեզը» կարգավորում է «Հրավիրված դասախոս» ծրագիրը (ՍՊբՊՀ-ի դասախոսների ուսումնական գործունեությունը ՀՌՀ-ում), ուսանողների և ասպիրանտների խաչաձև պատրաստումն ու մասնակցությունը գիտաժողովներին, համատեղ գիտահետազոտական միջոցառումների մշակումն ու հրատարակումների պատրաստումը, ՀՌՀ և ՍՊբՊՀ կրթական ծրագրերի մակարդակի բարելավումն և ուսումնամեթոդաբանական գործիքների ապահովումը, համատեղ ամառային և ձմեռային գիտական դպրոցների և/կամ ՀՌՀ և ՍՊբՊՀ ուսանողների և ասպիրանտների համար բարձրագույն որակավորման կազմակերպումը, ակադեմիական ակտիվության ծրագրերի իրականացումը և այլն: Բացի այդ, ՍՊբՊՀ-ի հետ համատեղ ՀՌՀ-ում կանցկացվի «Նախագծային գործունեության հիմունքներ» դասընթացների շարք: 

    Հաշվի առնելով երիտասարդական միությունների և ձեռներեցության զարգացման առանձնահատկությունները՝ կողմերը ՀՌՀ-ում մշակում են «Եռման կետ»-ի ստեղծման մեթոդական առաջարկությունները, ինչպես նաև պատրաստում կրթական ինտենսիվության իրականացման ծրագիր՝ ՀՌՀ Ուսանողական միությունների զարգացման համար:

    Նշենք, որ այցի շրջանակներում ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը բաց դասախոսությամբ է հանդես եկել ՍՊբՊՀ Արդյունաբերական մենեջմենթի, տնտեսագիտության և առևտրի ինստիտուտում՝ «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսական ինստիտուտների և շուկաների ինտեգրումը նոր իրողությունների շրջանակներում» թեմայով: 
     
     
     
    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    (՞Լրագրություն", 3 կուրս)