research
  • 28 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ն ընդլայնում է գիտական ենթակառուցվածքը․ ստեղծվել է քաղաքագիտության մասնագիտացված խորհուրդ

    Որոշումը հաստատվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հրամանով:

    Ռուս-Հայկական համալսարանում ստեղծվել է Քաղաքագիտության (քաղաքական գիտության տեսություն) 052 մասնագիտացված խորհուրդ: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2026 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանով:

    Նոր խորհրդի նախագահ է նշանակվել քաղաքական գիտությունների դոկտոր, ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վահե Դավթյանը: Մարմնի կազմում ընդգրկվել են քաղաքագիտության ոլորտի առաջատար մասնագետներ, իսկ դրա հիմնական խնդիրն է լինելու գիտական դպրոցների ամրապնդումն ու համալսարանի հետազոտական ներուժի ընդլայնումը:

    Նշենք, որ 052 մասնագիտացված խորհրդի ձևավորումն ամրապնդում է ՌՀՀ-ի դիրքերը՝ որպես քաղաքագիտության զարգացման և հետազոտական կադրերի պատրաստման կենտրոններից մեկի՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով համալսարանական կայուն գիտական դպրոցի ձևավորման համար: