research
  • 13 Մար
  • 2024

ՀՌՀ-ն և ԵԱԶԲ-ն ամփոփել են կրթաթոշակների թեկնածուների ընտրության արդյունքները

    ՀՌՀ ուսանողները ներկայացրեցին ՀՀ-ում և (կամ) եվրասիական տարածքում պետական-մասնավոր համագործակցության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունները:

    Մարտի 13-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ Եվրասիական զարգացման բանկի կրթաթոշակի շնորհման եզրափակիչ փուլը, որի ընթացքում ՀՌՀ 7 ուսանող ներկայացրեցին հետազոտություններ ՀՀ-ում և (կամ) եվրասիական տարածքում պետական-մասնավոր համագործակցության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ:

    Թեկնածուներին ողջունեցին ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, ՀՀ ԵԱԶԲ տնօրեն Արմեն Մելկիկյանը, տ.գ.դ., ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը, առցանց միացան նաև ԵԱԶԲ ՊՄՀ նախագծերի տնօրեն Սվետլանա Մասլովան և ԵԱԶԲ նախագծային գործունեության աջակցության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Յակունինը:

    Եվրասիական զարգացման բանկի կրթաթոշակները ստացել են «Տնտեսագիտություն» ուղղության ուսանողները` Աննա Գալստյանը, Լիոնելլա Սարգսյանը, Էլեն Բաղրամյանը: Հաղթող դառնալու համար նրանք անցել են լուրջ մրցակցային ընտրություն։ Առաջին փուլ են անցել ՀՌՀ 13 ուսանող։

    Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի կրթաթոշակի հիմնադրման նպատակը ֆինանսական աջակցությունն էր ՀՌՀ-ի տաղանդավոր ուսանողներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում պետական-մասնավոր համագործակցության ոլորտի հետազոտություններին և պրակտիկայի ընդլայնմանը:
     
    Նշենք, Եվրասիական զարգացման բանկի կրթաթոշակի չափը կազմում է 150$ (ամսական երեք ամսվա ընթացքում): 

    Կրթաթոշակի թեկնածուների ընտրությունն իրականացվել է մրցույթային հանձնաժողովի կողմից, որի կազմում են ԵԱԶԲ-ի Հայաստանի գծով տնօրեն Ա. Մելկիկյանը (հանձնաժողովի նախագահ), տ.գ.դ., պրոֆեսորի պաշտոնակատար, ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մ. Ոսկանյանը (նախագահի տեղակալ), նախագծային գործունեության աջակցության դեպարտամենտի ղեկավար և Տաջիկստանում ԵԱԶԲ-ի տնօրեն Վ. Յակունինը, ԵԱԶԲ ՊՄՀ նախագծերի տնօրեն Ս. Մասլովան, տ.գ.թ., ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ Ա. Աղաջանյանը, ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դասախոսներ Ռ. Սիմոնյանը և Ի. Ստեփանյանը:
     
     
     
    Թարգմանեց՝ Նենսի Աբրահամյանը
    ("Լրագրություն", III կուրս)