- 25 Նոյ
- 2026
ՌՀՀ ուսանողներն արժանացել են անվանական կրթաթոշակների
Կրթաթոշակառուների թվում են տարբեր ինստիտուտների և կրթական ուղղությունների ներկայացուցիչներ:
Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները դարձել են բուհի անվանական կրթաթոշակների դափնեկիրներ։ Այս տարի կրթաթոշակները շնորհվել են այն ուսանողներին և մագիստրանտներին, որոնք ուսման մեջ գրանցել են բարձր արդյունքներ և հետաքրքրված են գիտական ու մասնագիտական գործունեությամբ։
Կրթաթոշակառուների թվում են տարբեր ինստիտուտների և կրթական ուղղությունների ներկայացուցիչներ՝ տնտեսագիտությունից և ճշգրիտ գիտություններից մինչև լրագրություն, միջազգային հարաբերություններ և իրավագիտություն։
🔹Ա.Գ. Աղանբեգյանի անվան կրթաթոշակ
- Էլեն Գրիգորյան – «Ֆինանսներ», 4-րդ կուրս,
- Աննա Ափոյան – «Տնտեսագիտություն», 4-րդ կուրս,
- Թերեզա Վարդանյան – «Կառավարում», 4-րդ կուրս,
- Սաթենիկ Գրիգորյան – «Հյուրանոցային գործ», 4-րդ կուրս։
🔹 Վ.Ա. Համբարձումյանի անվան կրթաթոշակ
- Էմիլիա Արամյան – «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», 3-րդ կուրս։
🔹 Վ.Ս. Եղիազարյանի անվան կրթաթոշակ
- Տիգրան Ավագյան – «Համակարգային ծրագրավորում», մագիստրատուրա, 2-րդ կուրս։
🔹 Ս.Գ. Քոչարյանցի անվան կրթաթոշակ
- Սարգիս Մանուկյան – «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա», մագիստրատուրա, 1-ին կուրս։
🔹 Ն.Մ. Սիսակյանի անվան կրթաթոշակ
- Իրինա Ժուկովա – «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա», 5-րդ կուրս։
🔹 Լ.Մ. Մկրտչյանի անվան կրթաթոշակ
- Էդիտա Ալիխանյան – «Քաղաքական, տնտեսական և սոցիալական լրագրություն», մագիստրատուրա, 2-րդ կուրս,
- Դիանա Ղարիբյան – «Ռուս և համաշխարհային գրականության տեսություն և պատմություն», մագիստրատուրա, 1-ին կուրս,
- Դարինա Հարությունովա – «Հոգեբանություն», 4-րդ կուրս։
🔹 Վ.Ս. Ներսեսյանցի անվան կրթաթոշակ
- Եկատերինա Անդրիասյան – «Կորպորատիվ իրավաբան», մագիստրատուրա, 2-րդ կուրս,
- Սերգեյ Բերբերյան – «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն», մագիստրատուրա, 2-րդ կուրս,
- Ալբերտ Բարսեղյան – «Իրավագիտություն», 4-րդ կուրս,
- Աննա Ավագյան – «Ազգային անվտանգություն», մագիստրատուրա, 2-րդ կուրս։
🔹 Ջ.Ս. Կիրակոսյանի անվան կրթաթոշակ
- Սվետլանա Գուլյան – «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն», 3-րդ կուրս,
- Նարեկ Դորվանյան – «Միջազգային հարաբերություններ», 4-րդ կուրս։
🔹 Ի.Ա. Օրբելու անվան կրթաթոշակ
- Սերգեյ Դանիելյան – «Իրանագիտություն», 3-րդ կուրս։
Անվանական կրթաթոշակները ոչ միայն ուսանողների ակադեմիական ձեռքբերումների գնահատականն են, այլև կարևոր խթան՝ հետագա զարգացման, նոր հետազոտությունների և մասնագիտական աճի համար։
Շնորհավորում ենք կրթաթոշակակիրներին՝ արժանի պարգևի կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ոգեշնչում, գիտական բացահայտումներ և ամենահամարձակ գաղափարների իրականացում։







