- 04 Հու
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ռազմավարական նիստին
ՌՀՀ-ն ներկայացրել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը և ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Վարվարա Լալաբեկովան։
Ռուս-Հայկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ռազմավարական նիստին՝ «Թիրախային կապիտալի զարգացումը գիտության և բարձրագույն կրթության ոլորտում. հորիզոն 2036», որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանում մայիսի 18-ին։
Միջոցառմանը ՌՀՀ-ն ներկայացրել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը և ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Վարվարա Լալաբեկովան։
Պլենար նիստի հիմնական թեման եղել է թիրախային կապիտալի հիմնադրամների զարգացման հեռանկարները՝ որպես կրթական և գիտական կազմակերպությունների երկարաժամկետ կայունությունն ապահովող հիմնական գործիքներից մեկը։ Մասնակիցները քննարկել են նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործման հարցերը, արտաբյուջետային միջոցների ներգրավման մեխանիզմները, ինչպես նաև համագործակցության գործընկերային մոդելների ընդլայնման հնարավորությունները։
Միջոցառմանը ելույթ է ունեցել Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ասլան Կանուկոևը։ Նա ներկայացրել է թիրախային կապիտալի հիմնադրամների զարգացման ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, գործող աջակցության միջոցները և համակարգի հետագա կատարելագործման հեռանկարները։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների երկարաժամկետ զարգացմանը՝ էնդաումենտային ֆոնդերի գործիքների միջոցով, շրջանավարտների, բիզնես համայնքի և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև գիտական և կրթական նախաձեռնությունների աջակցությանը։
Նշենք, որ «ԹԿՀ և տարածաշրջանային զարգացում․ աջակցության գործիքներ և ՌԴ սուբյեկտների փորձ» սեկցիայի շրջանակում ՌՀՀ ներկայացուցիչները քննարկել են թիրախային կապիտալի հիմնադրամների ստեղծման և զարգացման հաջողված տարածաշրջանային փորձը։ Մասնակիցները դիտարկել են դրանց դերը համալսարանների և տարածաշրջանների կայուն զարգացման ապահովման գործում, ինչպես նաև կրթական և գիտական նախագծերի աջակցության գործիքների ընդլայնման հեռանկարները։







