research
  • 19 Ապր
  • 2023

ՀՌՀ-ում մեկնարկել է Ուսանողական ամենամյա գիտաժողովը

    Զեկույցներով հանդես են գալու 250 մասնակիցներ, ինչպես նաև մոտ 50 զեկույցներ կլինեն ՀՀ, ՌԴ և Բելառուսի առաջատար բուհերից։ 

    Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 17-ին մեկնարկել է ՀՌՀ ուսանողական ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու 250 մասնակիցներ, ինչպես նաև մոտ 50 զեկույցներ կլինեն ՀՀ, ՌԴ և Բելառուսի առաջատար բուհերից։ 

    «Զեկույցների որակով ուսանողներն արդեն սկսել են մրցակցել պրոֆեսորների հետ։ Ես կարծում եմ, որ չկա առավել գեղեցիկ բան, քան գիտությամբ զբաղվող աղջիկը կամ տղան։ Դա ընդգծում է լրջությունը, հիմնարարությունը և հավակնոտությունն աշխարհում սեփական բարի համբավի ձևավորման համար», - իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։ 

    Նրա դիտարկմամբ՝ առանց գիտական մոտեցման ամեն ինչ ձախողվում է, այդ թվում՝ տնտեսությունը և քաղաքականությունը։ «Ցանկացած երկրում հաջողված կառավարման համակարգը ուղղակիորեն կախված է գիտական մոտեցումներից։ Այդ իսկ պատճառով կարևոր է երիտասարդության մեջ սերմանել սեր հիմնարար գիտելիքների նկատմամբ», - ընդգծել է Դարբինյանը։ 
     
    Իր հերթին՝ ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանն իր բացման խոսքում ասել է հետևյալը․

    «Գիտաժողովը մեր գիտական գործունեության կարևորագույն լոկոմոտիվն է։ Հաճելի է տեսնել տարբեր ուղղությունների գծով մեծ քանակությամբ բովանդակալից զեկույցներ»: 
     
    Նշենք, որ գիտաժողովի բացմանը ուսանողները հանդես են եկել զեկույցներով և մասնագետների հետ քննարկել ժամանակակից գիտության արդիական խնդիրները։ 
     
    Հիշեցնենք նաև, որ ՀՌՀ-ի ուսանողական ամենամյա գիտաժողովն ավանդականորեն անցկացվում է ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտական ուղղություններով: