- 21 Հու
- 2023
ՀՌՀ ուսանողները մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին
Համաժողովը համախմբել էր ավելի քան 2700 մասնակիցներին և ԶԼՄ-երի ներկայացուցիչներին աշխարհի 60 երկրներից:
Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Միջազգային հարաբերություններ» և «Քաղաքագիտություն» ուղղությունների 3-րդ կուրսի ուսանողներ Դիանա Բադալյանը և Գարրի Գալստյանը մասնակցել են ԵՏՄ առաջին գլոբալ համալսարանական գագաթնաժողովին՝ Եվրասիական տնտեսական 2-րդ համաժողովի հարթակում, որը կայացել է մայիսի 24-26-ը Մոսկվայում։
«Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ որպես Հայ-Ռուսական համալսարանի ներկայացուցիչ այդպիսի մեծ համաժողովին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին վստահության, ինչպես նաև իրականացման գործում ցուցաբերած օգնության և աջակցության համար»,- ընդգծել է Դիանա Բադալյանը։
Երկրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը երկխոսության եզակի հարթակ է, որը համախմբում է ԵՏՄ երկրների ուսանողներին և առաջատար փորձագետներին։ Համաժողովը համընկել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Իր հերթին՝ Գարրի Գալստյանի համար մեծ փորձ էր Գլոբալ համալսարանական գագաթնաժողովին և Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցությունը։ «Ես ձեռք բերել եմ նոր գիտելքիներ, նոր զգացմունքներ, ծանոթացել եմ ԵՏՄ տարածաշրջանը ներկայացնող հրաշալի մասնագետների և ուսանողների հետ»,- նշել է նա։
Համաժողովը համախմբել էր ավելի քան 2700 մասնակիցներին և ԶԼՄ-երի ներկայացուցիչներին աշխարհի 60 երկրներից: Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները մասնակցել են ինչպես համաժողովի բազմաթիվ նիստերին և պանելային քննարկումներին, այնպես էլ համալսարանական գագաթնաժողովին, որի արդյունքներով ստացել են մասնակցությունը հավաստող վկայականներ։
Գլոբալ համալսարանական գագաթնաժողովը դառնալու է ամենամյա ավանդույթ և համընդհանուր երկխոսության ու միջազգային համագործակցության հարթակ ԵՏՄ տարածաշրջանի ուսանողների և փորձագետների համար։